Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի Համադան նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել, երկու օդաչուներն էլ ողջ են: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է իրանական YJC լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ Ռազմական ինքնաթիռում երկու օդաչու է եղել, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Աղետի պատճառն անհայտ է, և այժմ կատարվում է դեպքի հետաքննություն։