Իրանում մահապատժի են ենթարկել միջուկային ֆիզի...

Իրանը մահապատժի է ենթարկել իր քաղաքացիներից մեկին, որը համագործակցել էր Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի հետ և տեղեկություններ էր փոխանցել իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետներից մեկի գտնվելու վայրի մասին, որն արդյունքում սպանվել էր իսրայելական հարվածներից։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության դատական մարմիններին։ 

Հաղորդվում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող տղամարդն աշխատել է կառավարական կազմակերպությունում և հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկատվության։ Նա հավաքագրվել է «Մոսադ»-ի կողմից համացանցի միջոցով, ապա մի քանի անգամ Վիեննայում հանդիպել է «Մոսադ»-ի գործակալների հետ։

Տղամարդը գործակալներին ամեն շաբաթ գաղտնի զեկույցներ է ուղարկել այն կազմակերպության գործունեության մասին, որտեղ աշխատում էր, և մեծ վարձատրություն է ստացել։ 

Նա նաև տեղեկություն է տրամադրել միջուկային ֆիզիկայի մասնագետի գտնվելու վայրի մասին, որը սպանվել է 2025 թ. հունիսին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների ժամանակ։

«Մոսադ»-ի իրանցի գործակալը որոշ ժամանակ գտնվել է Իրանի անվտանգության ծառայությունների հսկողության տակ և ձերբակալվել է «Մոսադ»-ի հետ համագործակցության փաստի բացահայտումից անմիջապես հետո։ Նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, որից հետո դատապարտվել է մահվան՝ Իսրայելի հատուկ ծառայություններին օգնելու և նրանց գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։