Իրանում Իսրայելի կապիտալացում են անվանել ՀԱՄԱ...

Իսրայելն ընդունել է պարտությունը եւ կապիտուլացվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Բաղերին։

«Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններինխոստովանել ենոր այլ ելք չունեն կապիտուլացվելուց եւ հրադադարի համաձայնելուց բացի։ «Դիմադրության առանցքը» հաստատակամորեն դիմակայել է այս փորձությանը եւ հրադադար պարտադրել թշնամունեւ մենք ականատես եղանք սիոնիստների կապիտուլյացիային իսլամի մարտիկների երկաթյա կամքի առջեւ»,- Բաղերիի խոսքերը մեջբերել է Իրանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Իրանամետ «Դիմադրության առանցքի» մեջ են մտնում պաղեստինյան ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» արմատական ​​խմբավորումները, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, Իրաքի իսլամական դիմադրության աշխարհազորը եւ Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը։