
Թեհրանում Հայ դատի հանձնախմբի կազմակերպած Հայոց Ցեղասպանության 110-ամյակի ոգեկոչման ձեռնարկին և որևե հանրային հանդիպում Աբրահամ Գասպարյանի հետ արգելվել է Իրանում ՀՀ դեսպանության պահանջով: Այս մասին տեղեկացնում է Թեհրանում գործող «Լուրես դեսից դենից» թելեգրամային ալիքը:
Նրան արգելել են որևե հանրային հանդիպման մասնակցելը, Իրանում գործող լրատվամիջոցների հետ հարցազրույցները, այն դեպքում երբ ինքը Գասպարյանը արդեն գտնվում էր Թեհրանում:
Հարկ է նշել սա առաջին դեպքը չե եվ նախկինում էլ ՀՀ դեսպանության պահանջով թեհրանահայ միություններում Հայաստանում գործող իշխանության հանդեպ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների ելույթների եվ հանդիպումների համար խնդիրներ ու արգելքներ են ստեղծվել: Սա այն դեպքում երբ քար լռություն է պահում ու չի արձագանքում Իրանում պանթուրքիստական խմբավորումների հակահայկական քայլերի: