Իրանում հերքել են, որ միջուկային գործարքի թեմ...

Իրանը նամակ չի ստացել ԱՄՆ-ից՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ոչ, նամակ չի ստացվել», - IRNA գործակալությունը մեջբերում է Բաղայիի պատասխանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը նամակ է ստացել է ԱՄՆ-ից, և եթե այո՝ ապա ինչպիսի բովանդակությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և հավելել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այլ ոչ թե փորձել իրանական միջուկային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։