Իրանում ցուցարարները սպшնել են ԻՀՊԿ-ի երկու զ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) երկու անդամներ զոհվել են Քերմանշահ նահանգում ցուցարարների հետ բախումների ժամանակ, որը գտնվում է Իսլամական Հանրապետության արևմտյան մասում։ «ՌԱԻ նովոստին» գրում է, որ այդ մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը։

«ԻՀՊԿ Քերմանշահ նահանգի մամուլի գրասենյակի հայտարարության համաձայն՝ ցուցարարների հետ բախումների ժամանակ զոհվել են ԻՀՊԿ 29-րդ դիվիզիայի երկու սպա՝ Մոհամմադ Շիդային և Մոհսեն Ջամալին»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով: Բողոքի ցույցերի հիմնական ուշադրության կենտրոնում էին փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա: Սոցցանցերում հայտնվել են Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի մասնակիցների տեսանյութեր: Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական տվեց, և նրան փոխարինեց Աբդոլնասեր Հեմմատին:

Բողոքի ցույցերի պատճառով ինտերնետ կապը անջատված է ամբողջ Իրանում։ Հայտնում է NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայության։

«Իրական ժամանակի տվյալները ցույց են տալիս, որ Իրանը ներկայումս գտնվում է համազգային ինտերնետի անջատման վիճակում»,-ասվում է ծառայության սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ գրառման մեջ։