Իրանում ցանկացած լարում կարող է մարտահրավերայ...

«Իրան-ԱՄՆ լարվածության այս փուլում՝ Թրամփը մինչ նախագահական ընտրությունները շարունակելու է հիբրիդային պատերազմի ուղին. տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ հույս ունենալով, որ ճնշումների արդյունքում վարչակազմի փոփոխություն կլինի կամ Իրանին բանակցային սեղանին մոտ կբերի: Իրանաամերիկյան լարվածության փուլում գագաթնակետ կարելի է համարել Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքին հարված հասցնելը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը:Անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող զարգացումների՝ Հայաստանի վրա ազդեցությանը, Միսակյանը նշեց, որ Իրանը մեզ համար կարևոր երկիր է, և ցանկացած լարում, ցանկացած բախում կարող է մարտահրավերային լինել մեզ համար և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումով:Իրանագետը կանխատեսեց, որ Իրանը, որը շատ հարուստ ռեսուրսներով երկիր է, կարողանալու է դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին: