Իրանում բնակվող հայերը պատրաստվում են Ամանորին. ԻՌՆԱ գործակալությունը ֆոտոշարք է հրապարակել Սպահան քաղաքի Ջուղա շրջանի Վանք եկեղեցուց և դրա շրջակայքից։
Նշվում է, որ Սպահանի Ջուղայի շրջանում բնակվող հայերը Ամանորին պատրաստվում են զարդարելով Վանք եկեղեցին։ Նրանք նախատեսում են տոնական միջոցառումներ անցկացնել և բոլորին հյուրասիրել։ Վանք եկեղեցին Սպահանի հայերի համար կարևոր պատմական և կրոնական վայր է: