Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի...

Իրանի զինված ուժերը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի՝ Թեհրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների լույսի ներքո։

Այս մասին նշվում է Reuters-ի հոդվածում՝ հղում անելով իրանցի պաշտոնյային:

Reuters-ը հիշեցնում է, որ Ալի Խամենեին մերժել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու՝ Թրամփի առաջարկը։ 

Սակայն, ըստ գործակալության աղբյուրի, Թեհրանը կողմ է անուղղակի բանակցություններին, որոնցում Օմանը պետք է հանդես գա որպես միջնորդ։

Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրանը հրաժարվեց Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց միջնորդների միջոցով շարունակել խորհրդակցությունները։

Մարտի 30-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ երկու շաբաթից հավելյալ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան։ Նա նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով, եթե գործարքն ամբողջությամբ հրաժարվի: 

Ի պատասխան՝ Խամենեին ասաց, որ չի հավատում, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է, սակայն զգուշացրեց, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռականորեն կհակադարձվի: