Ամերիկայի և սիոնիստական ռեժիմըի այս անպարկեշտ հարձակման հետևանքով զոհվեց Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը, ով որ իր ամբողջ կյանքը անցկացրել էր բռնարարների դեմ դիմադրության և պայքարի ճանապարհին։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Սա տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի ցանկացած այլ քաղաքացու պես զբաղված էր իր առօրյա գործերով։ Սա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանի հոգևոր առաջնորդը շարունակում էր ծառայել հայրենիքին և իրանցի ժողովրդի ազնիվ ձգտումներին:
Իրանի հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։ Նրանից բազմաթիվ մեջբերումներ և հայտնի խոսքեր են մնացել ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի ինքնիշխանության։ Կարող ենք ասել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը վայելում էին Իրանի հոգևոր առաջնորդի այս աջակցող դիրքորոշումը։ Նրա նահատակությունն Իրանի ժողովրդի համար, սակայն Իրանի ժողովուրդը ունի այն կամքը, որպեսզի շարունակի էլ ավելի անուշ ոգով աշխատել և պայքարել Իրանի ժողովրդի ձգտումների և նպատակների ճանապարհին։
Իրական գաղափարները և ձգտումները հնարավոր չէ անձերի մահվան հետևանքով վերացնել, դրանք չեն մահանում մարդկանց մահվան հետ։ Սա մի գաղափար է, որը չկարողացան հասկանալ թե սիոնիստական ռեժիմը, թե Թրամփի ռեժիմը»,– հայտարարեց դեսպանը։
Նա հայտարարեց, որ Իրանում իշխանության վակուում չի ձևավորվել և Իրանի իսլամական պետության պահապանների խորհուրդը շարունակում է այս անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը և մոտ ապագայում իրենք ականատես կլինեն պահապանների խորհրդի կողմից իրանի իսլամական նոր հոգևոր առաջնորդի ներկայացմանը։
«Իրանի ժողովուրդը առաջին իսկ րոպեներից, երբ որ իմացան հոգևոր առաջնորդի նահատակության մասին, դուրս եկան փողոցներ և սգո արարողություն սկսեցին»,–ասաց նա։



