IRIB գործակալությունը հայտնում է, որ Իրանը հրադադարի ռեժիմի հնարավոր երկարաձգման տարբեր ասպեկտներ է ուսումնասիրում:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Թեհրանը դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի՝ զինադադարի երկարաձգման վերաբերյալ: Գործակալության տվյալներով՝ Իրանի ենթադրյալ համաձայնության մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հստակեցվում է նաև, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցչին վերագրվող մեջբերումը հավաստի չէ և հերքվել է: Գերատեսչության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, ինչպես նշվում է, այդ օրը նման հայտարարություններ չի արել:



