Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցու...

Իրանն ու Օմանը քննարկում են մշտական վճարների համակարգի ստեղծումը, որը կամրապնդի Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեջադը։

«Իրանն ու Օմանը պետք է մոբիլիզացնեն բոլոր ռեսուրսները՝ թե՛ անվտանգության ապահովման, թե՛ նավագնացության առավել արդյունավետ կառավարման համար», — նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Դիվանագետը պարզաբանել է, որ այս համակարգի պահպանումը ծախսեր է պահանջում, ուստի նրանք, որոնք շահում են նավերի անցումից, պետք է ներդնեն իրենց բաժինը։ Նա նաև հավելել է, որ համակարգն ինքնին բավականաչափ թափանցիկ կլինի բոլոր մասնակիցների համար։