Իրանն ու Եգիպտոսը մտադիր են վերականգնել ավիահ...

Իրանն ու Եգիպտոսը մտադիր են մեկուկես ամսից վերականգնել երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հունիսի 2-ին հաղորդել Է իրանական Tasnim գործակալությունը:

«Առաջին իրանցի զբոսաշրջիկները Եգիպտոս կմեկնեն առաջիկա 45 օրվա ընթացքում։  Խորհրդանշական է, որ առաջին չվերթն իրականացվելու է անմիջապես Թեհրանի և Կահիրեի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։