Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտ...

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է Թեհրանի և Մինսկի միջև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են Իրանի և Բելառուսի զինված ուժերի միջև պաշտպանական փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմական համագործակցության կարևորությանը:

Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Արևմուտքի անարդար պատժամիջոցներին դիմագրավող ինքնիշխան պետությունները պետք է պատշաճ հարաբերություններ և փոխգործակցություն ունենան միմյանց հետ: