Իրանն անընդհատ հզորացել է բոլոր ոլորտներում,...

Իրանը բախվում է ագրեսիայի, որում համադրվում են ուժի բոլոր բաղադրիչները։ Ինչպես տեղեկացնում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նայեինին։

Դատապարտելով Իրանի ժողովրդի անդորրը խաթարելու թշնամական փորձերը՝ խոսնակը կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերը, որ Իրանը կպատասխանի թշնամուն ջախջախիչ և կործանարար ուժով։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «անընդհատ հզորացել է բոլոր ոլորտներում, չնայած թշնամիները սպանել են իրանցի զինվորական հրամանատարների, միջուկային գիտնականների և հասարակ մարդկանց»։

Գեներալ Նայեինին նաև դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի պետական ​​​​հեռուստաընկերության վրա ավիահարվածը՝ նշելով, որ «լկտի հանցագործությունը կատարվել է մի լրատվամիջոցի դեմ, որը կապ չունի որևէ ռազմական կամ միջուկային կենտրոնի հետ»։

Իրանի պետական ​​հեռուստատեսության շենքերից մեկին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով երկու աշխատակից և մեկ լրագրող էր զոհվել, վիրավորվել են մի քանի այլ աշխատակիցներ և լրագրողներ։

Իսրայելի կողմից Իրանի միջուկային, ռազմական և բնակելի օբյեկտների վրա հարվածների հետևանքով զոհվել են շուրջ 230 բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Իրանի պատասխան հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է 24 մարդ։