Իրանն ամերիկացիների հետ շփվելու «տհաճ փորձ» է...

Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չի եկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ համաձայնություն կամ պայմանավորվածություն չի եղել։ Այս հարցի շուրջ որևէ խոստում չի տրվել, և որևէ քննարկում չի անցկացվել», - ասել է Արաղչին։

Նա նշել է, որ Իրանն ամերիկացիների հետ շփվելու «տհաճ փորձ» է ունեցել, և նրանք «դավաճանեցին բանակցությունները գործընթացի կեսին»։

Նրա խոսքով, այս փորձը կազդի Թեհրանի ապագա որոշումների վրա։

Սակայն, հավելել է նախարարը, «որոշումը, ի վերջո, կկայացվի՝ Իրանի ժողովրդի բարեկեցությունը հաշվի առնելով, այլ ոչ թե հույզերի հիման վրա»։