
Իրանը ազդանշան է տվել Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական մակարդակի բանակցությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության վերաբերյալ: