Իրանը NOTAM ծանուցում է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին։ Հաղորդագրության համաձայն՝ սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն:
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին ժամերին նկատվում է իրանական բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը, փորձագետների կարծիքով, մատնանշում է տվյալ տարածքում զորավարժությունների անցկացումը։



