Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը կա...

Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը կարող է ունենալ անցանկալի և լուրջ հետևանքներ։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը հետևում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետևողականությանը՝ Իրանի դեմ արմատական միջոցներ ձեռնարկելու հարցում, և գտնում է, որ դա կարող է դիտարկվել որպես Իրանի «օրինական իրավունքների» խախտում։