
Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները լուրջ մարտահրավեր են դարձել գործող միջուկային չտարածման ռեժիմի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միջուկային չտարածման ռեժիմն օրինականորեն շարունակում է գործել, բայց իրականում այն հզոր հարված է ստացել Իրանի տարածքում ավիահարվածների արդյունքում», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ն միացել է Իրանի դեմ Իսրայելի գործողությանը՝ ավիահարվածներ հասցնելով Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային հիմնական օբյեկտներին։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ն նշել է, որ դեռևս լիարժեք տեղեկատվություն չունի ոչնչացման մասշտաբների մասին։