Իրանի ափերի մոտ՝ Օմանի ծոցում, այրվում է երեք...

Իրանի ափերի մոտ՝ Օմանի ծոցում, այրվում է երեք նավ, հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը։ Այրվող նավերը գտնվում են Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի արտահանման հիմնական ուղին է։ Հեռուստաալիքը չի նշել միջադեպի պատճառները։ Իրանի տարածքային ջրերում նավերին հասցված իսրայելական հարվածների մասին չի տեղեկացվել։