Իրանի զինված ուժերը,  հարվածների նոր ալիքի շր...

Իրանի զինված ուժերը,  հարվածների նոր ալիքի շրջանակում, Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ են արձակել, հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը։

Ըստ իրանական լրատվամիջոցների թելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերի՝ հարված է հասցվել Հայֆա քաղաքին:

Ավելի վաղ «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել հրեական պետության թիրախներին։ Նախորդ հրթիռային հարվածը հասցվել է այսօր առավոտյան։