Իրանի ողջ պատմության ընթացքում մենք դարձել են...

ԱՄՆ-ը վճռական պատասխան կստանա Իրանի հանդեպ ագրեսիայի համար։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին։

«Իրանի ողջ պատմության ընթացքում մենք դարձել ենք ԱՄՆ հանցագործությունների վկան։ Ամեն անգամ նա վճռական պատասխան է ստացել իր հանցագործությունների համար։ Եվ այս անգամ էլ այդպես կլինի»,- ասել է նա իրանցի մեկ այլ զորահրամանատարի հետ խորհրդակցությունում։

 Հեռարձակումը վարել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։