![Իրանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ներկայացու...](/imgs/posts/medium/2023/08/2b5bf06.jpeg)
Իրանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները երեքշաբթի Տաշքենդում կայացած հանդիպմանը քննարկել են միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման հեռանկարը, տեղեկացնում է Mehr-ը։
Կողմերը քննարկվել են Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի կառավարությունների միջև՝ միջանցքի և Իրանի տարածքով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների սակագների իջեցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արագացման հարցերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել «Բանդար Աբաս» և «Չաբահար» նավահանգիստները ապրանքների արտահանման և ներմուծման համար օգտագործելու հնարավորությանը, ինչպես նաև «Ուզբեկստան-Աֆղանստան-Իրան» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։