
Իրանի ռազմածովային ուժերը սկսել են «Կայուն ուժ-2025» հրթիռային զորավարժությունները, որոնք տեղի կունենան օգոստոսի 21-22-ը Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, հայտնում է իրանական IRIB պետական հեռուստատեսությունը։
Զորավարժություններին կմասնակցեն Ռազմածովային ուժերի մակերևութային և ստորջրյա ստորաբաժանումները, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի մասնագետները և կօգտագործվեն «Բավար-5» կամիկաձե անօդաչու թռչող սարքը և «Կադեր» թևավոր հրթիռը, որոնք կարող են թիրախներ խոցել 200-300 կիլոմետր հեռավորության վրա։
Հիշենք, որ հուլիսի վերջին Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում CASAREX 2025 համատեղ վարժանքներ են իրականացրել, որոնց ընթացքում երկու երկրների ռազմածովային ուժերի ներկայացուցիչները համատեղ վարժանքներ են իրականացևել այրվող առևտրային նավը փրկելու համար։