Իրանի փոխարտգործնախարարը Գրոսսիի հետ քննարկել...

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Կողմերը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։

«Ես անկեղծ և կառուցողական զրույց եմ ունեցել ԱՏԷՄԻԳ-ի գլխավոր տնօրենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՏԷՄԻԳ-ի համագործակցությանը, մնացած երկու խնդիրների՝ միջուկային օբյեկտների անվտանգությանը և միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև պատժամիջոցների վերացմանը վերաբերող հարցեր»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է իրանցի դիվանագետը։