Իրանի պետության և ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք ոչ մի կերպ չենք ընդունի պատերազմը, բայց Իրանի պետության և ժողովրդի նկատմամբ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան», - մեջբերել է Փեզեշքիանի խոսքն Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Հունվարի 30-ին Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակից շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։



