ԱՄՆ Իսրայել հարաբերությունների լարվածության և Իրանի շուրջ աճող ռազմական էսկալացիայի ֆոնին տարածաշրջանում ձևավորվում են նոր ռիսկեր։ Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը այս զարգացումների մեջ։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Նախիջեւանի զարգացումներից հետո երեկ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեություն ապահովելու հետ կապված հարցեր։ Հիմա լուրեր են տարածվում, որ Ադրբեջանը հավաքում է ռեզերվիստներին, այսինքն պահեստազորի հավաք է հայտարարել, բանակին տվել է համար մեկ։ Ու այս ֆոնին Հայաստանում պրոպագանդան սկսել է զբաղվել նրանով, որ մենք պետք է հումանիտար ճանապարհ տանք, այդ հումանիտար ճանապարհ տվողներդ մոռացել եք, որ ութ ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սոված, ծարավ նստած էր, Լաչինի միջանցքը չէին բացում, փակել էին։
Ես աշխարհի ամենահումանիտար մարդն եմ, բայց այդ ինչ մի դերի մեջ եք մտել, եթե առաջադրանք չեք անում, եթե դուք ադրբեջանական գործակալական ցանցի ներկայացուցիչներ չեք, իհարկե եք։ Բոլոր նրանք, ովքեր այս լոբբինգը անում են, ես կարծում եմ, որ ադրբեջանական նարատիվ են քարոզում երկրում։ Այդ ի՞նչ մի այդպիսի հումանիզմ է բռնել ձեր մոտ։
Այսինքն, եթե հիմա Ադրբեջանը մեզանից ճանապարհ ուզի, դա պետք է տանք միայն մեր սուվերենությամբ և ինքնիշխանությամբ։ Ու եթե այդպես Ադրբեջանը ուզի այդ ճանապարհը վերցնի և օգտագործի և գնա, գա, կտեսնի, որ հայերի հետ շփումը հայ սահմանապահների հետ հնարավոր է։ Այսինքն այս պրոցեսի արդյունքում ոչ թե մենք կարանք կորցնենք, այլ կարանք շահենք, ասելով, որ հայկական սուվերենությամբ գնացին, եկան։
Իսկ եթե հանկարծ դուք էս լոբինգը անում եք, որ էդ նույն առանց վերահսկողության ճանապարհը տաք Ադրբեջանին, ձեզ ոչ մեկը չի փրկելու։
Հայաստանում միակ քաղաքական գործիչը, որ հենց հիմա այս հարցը բարձրացնում է,ես եմ։ Այո, հումանիտար ճանապարհ մենք կարող ենք տալ, ոչ մի խնդիր, մեր իրավունքներով, մեր սուվերենությամբ, մեր սահմանապահներով, մեր անվտանգային մարմիններով»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։



