Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը չի լինի խորհրդանշական, այլ լայնածավալ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Այս մասին Риа Новости-ին ասել է թուրք անվտանգության փորձագետ Մուստաֆա Բյոգուրջուն։
ԱՄՆ-ն կարող է թիրախային հարվածներ հասցնել ցուցարարների մահվան համար պատասխանատու իրանցի պաշտոնյաներին և հրամանատարներին արդեն այս շաբաթ, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով Պարսից ծոցի պետության պաշտոնյային։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խմբի տեղակայումը Իրանի ուղղությամբ, Իսրայելի կողմից ռազմական տարբերակի նկատմամբ հավատարմությունը և Թեհրանի անզիջում դիրքորոշումը՝ այս ամենը վկայում է, որ հակամարտությունն արդեն հորիզոնում է։ Սակայն հարցն այն է, որ այս պատերազմը սահմանափակ մասշտաբի գործողություն չի լինի. Իրանի համար սա ռազմական գործողություն չէ, այլ գոյության սպառնալիք։ Նման սպառնալիքին խորհրդանշական պատասխան չի կարելի ակնկալել։ Իրանի պատասխանը չի սահմանափակվի իր սահմաններով, այն կներառի Իսրայելում թիրախների լայն շրջանակ, այդ թվում՝ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի էներգետիկ օբյեկտները, որոնք կենսական նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար», — նշել է թուրք փորձագետը։



