
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի և Բելառուսի գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները և ընդգծել համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է IRNA-ն։
Գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն առանձին հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Բելառուսի և Տաջիկստանի պաշտպանության նախարարների հետ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Բանակցությունների ընթացքում իրանցի նախարարը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ընդգծել համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը, մասնավորապես՝ ՇՀԿ-ի ներուժի օգտագործման, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։