Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
Նշվում է, որ դեսպանի հետ հանդիպմանն Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։