Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կշարո...

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կշարունակի մնալ Խամենեի. հայտնել է Գիլան նահանգի Փորձագետների խորհրդի ներկայացուցիչ, այաթոլա Աշքուրին, հաղորդում է Pars Today-ը։

Նա հավելել է, որ հանգուցյալ գերագույն առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է որպես նոր առաջնորդ։

Ավելի վաղ Pars Today-ը հայտնել էր, որ Փորձագետների խորհրդում մեծամասնության կարծիքը հակված է հօգուտ երկրի սպանված գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի։

Ըստ Իրանի սահմանադրության, երկրի գերագույն առաջնորդին ընտրելու իրավասությունն ունի 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդը։ Խամենեին, որն Իրանը ղեկավարում էր 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։

Այս գործընթացի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ)՝ նշելով, որ հետապնդելու է Իրանի գերագույն առաջնորդի ցանկացած ժառանգորդի։