Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվեր...

Իրանում Չհարմահալ և Բախտիարիի նահանգի գազատարի գլխավոր գծի վրա փետրվարի 14-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը դիվերսիա են համարում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունից, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նման բնորոշում է տվել Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

«Այդ դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին գազատարի գլխավոր գծի երկու-երեք հատվածներում», - մեջբերում է նախարարի խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։

Նա հավելել է, որ հենց առաջին ժամերին անցկացվել է խորհրդակցություն միջադեպի հետևանքների տեղայնացման համար։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Բորուջեն քաղաքում գազատարի գլխավոր գծի վրա պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ: