Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվե...

 Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին չեն կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին:

Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով  ՆԳՆ հրապարակած տվյալներին՝  հաստատված թեկնածուների և նախագահի թեկնածության մրցապայքարից դուրս մնացած անձանց վերաբերյալ: Ըստ աղբյուրի, մասնավորապես, Ահմադինեջադը և Լարիջանին, չեն անցել նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքի թեստը: