Համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ Իրանի տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ ազգին հղած ուղերձում:
«(Երկրի) և արդյունաբերության զարգացման համար մեզ անհրաժեշտ են շուկաներ, և առաջին փուլում դրանք իսլամական երկրներն են և մեր հարևանները, իսկ այնուհետև՝ փոխգործակցության ամրապնդումը ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում», - ասել է Իրանի նախագահը:
2023 թվականին Իրանն անդամակցել է ՇՀԿ-ին: Իսլամական Հանրապետությունը ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ է դարձել 2024 թ. հունվարի 1-ին: 2025 թ. մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը, որը նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի նվազում ապրանքային անվանացուցակի 90%-ի համար:



