
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը ևս մեկ պատճառ էր Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին աջակցությունն ավելացնելու համար։
«Իրանի ղեկավարությունը, ժողովուրդը և կառավարությունը կաջակցեն դիմադրության առանցքին, հատկապես Պաղեստինի ժողովրդին և Գազայի ճնշված ժողովրդին, էլ ավելի վճռականությամբ», – մեջբերում է Փեզեշքիանին նրա մամուլի ծառայությունը։
Իրանի ղեկավարը կարծում է, որ «ահաբեկչական հարձակումները Իսրայելի՝ փակուղի մտնելու և «հանցավոր քաղաքականության մեջ ձախողման հետևանք են»։