Օտարերկրյա ուժերի դուրսբերումը Մերձավոր Արևելքի երկրներից ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության գրավականն Է: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: «Օտարեկրյա զորքերի դուսբերումն անվտանգության ապահովման երաշխինքն Է տարածաշրջանի երկրներում», - նշել Է Ռայիսին, որի խոսքը մեջբերել Է Rudaw հեռուստաալիքը:
Իրանի նախագահը նշել Է, որ Իրաքը կարևոր դեր Է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Ռայիսիի համոզմամբ՝ Թեհրանը և Բաղդադը «պետք Է շարունակեն համակարգել իրենց գործողությունները՝ ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումներին դիմակայելու համար»:
Իրանի նախագահն ընդգծել Է, որ բանակցությունների ընթացքում Իրաքի վարչապետի հետ քննարկել Է ինչպես միջազգային և տարածաշրջանային իրադրությունն, այնպես Էլ «բանկային ոլորտում, գազի և ԷլեկտրաԷներգիայի արտահանման բնագավառում համագործակցության հարցերը»: Իր կողմից Իրաքի վարչապետը հավաստել Է, որ Ռայիսիի հետ հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության թեմաները քաղաքական, տնտեսական բնագավառներում, անվտանգության ոլորտում: Մուհամեդ աս-Սուդանին նշել Է, որ Իրաքը «թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի նկատմամբ սպառնալիքների համար, և թույլ չի տա որևէ խմբերի կամ կուսակցությունների՝ վնաս հասցնել Իրանի անվտանգությանը»:
«Ցանկացած Էսկալացիայից խուսափելու համար երկու երկրները իրենց գործողությունները կհամակարգեն տեղում, և երկխոսությունն առկա խնդիրների կարգավորման լավագույն միջոցն Է»,- նշել Է աս-Սուդանին:
Խոսելով երկու պետությունների միջև տնտեսական փոխգործակցության մասին՝ աս-Սուդանին հայտնել Է, որ կողմերը համաձայնության են եկել՝ ակտիվացնելու համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը և հանդես են եկել մոտ ժամանակներս հանձնաժողովի նիստի անցկացման օգտին: Իրաքի վարչապետի խոսքով՝ կողմերը նաև պատրաստ են «քննարկել իրենց միջև նավթի փոխադրման նախագծերը, նավթավերամշակման արտադրանքի բաշխման մեխանիզմը, գազի փոխադրման հարցերը»: