Իրանի միջուկային դոսյեի հարցը չի կարող լուծվե...

Իրանի միջուկային դոսյեի հարցը չի կարող լուծվել ռազմական մեթոդներով. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման և Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին ահագնացող լուրերի ֆոնին, հայտնում է ՌԻՍ նովոստին:

«Իրանի միջուկային ծրագրի հարցը ռազմական լուծում չունի: Դա արդեն փորձարկվել է անցյալ տարի, երբ խոշոր հարձակում իրականացվեց մեր (միջուկային) օբյեկտների վրա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ միջուկային տեխնոլոգիաները հնարավոր չէ ոչնչացնել ռմբակոծությունների միջոցով:

«Միակ լուծումը դիվանագիտությունն է, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ և ձգտում է գործարքի: Մենք պատրաստ ենք դրան: Մենք պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք դիվանագիտության և բանակցությունների այնպես, ինչպես պատրաստ ենք պատերազմի»,- հավելել է Արաղչին: