
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է դադարեցնել ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի հետ համագործակցությունը, հայտնել է պետական «Nourlnews» լրատվական աղբյուրը:
Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, պետական լրատվամիջոցներիեո տվյալներով, նաև հայտարարել է, որ Իրանը կարագացնի իր քաղաքացիական միջուկային ծրագիրը:
Թեհրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու փորձերի մասին մեղադրանքները և պնդում է, որ այս ամիս Միջուկային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ընդունված բանաձևը ճանապարհ է բացել Իսրայելի հարձակումների համար:
Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն նույնիսկ հրաժարվել է դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները և «վաճառքի է հանել իր միջազգային հեղինակությունը»: