
Իսլամական խորհրդատվական մեջլիսի անդամները հաստատել են օրինագիծ, որը պահանջում է կառավարությանը կասեցնել համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, հաղորդում է IRNA-ն։
Չորեքշաբթի՝ հունիսի 25-ին, բաց նիստում Իրանի խորհրդարանի անդամները 221 կողմ ձայների մեծամասնությամբ, դեմ ձայներ չկան և մեկ ձեռնպահ է մնացել, հաստատել են օրինագիծ, որը պահանջում է կառավարությանը կասեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ։
Press TV-ի տվյալներով՝ օրենքը հաստատվել է նաև Պահապանների խորհրդի կողմից։
Իրանի կողմից ընդունված օրենքը պահանջում է, որ կառավարությունը կասեցնի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, մինչև Թեհրանին տրամադրվեն գործակալության «մասնագիտական վարքագծի իրական երաշխիքներ»։
Ինչպես նախկինում հայտնել էր Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաեին, օրենքը նաև պահանջում է, որ Իրանը չհամագործակցի իր միջուկային օբյեկտներում տեսախցիկներ տեղադրելու, ստուգումներ անցկացնելու, տեսուչներին մուտք գործելու թույլտվություն տալու կամ գործակալությանը զեկույցներ ներկայացնելու հարցում, մինչև բոլոր միջուկային օբյեկտների անվտանգությունը երաշխավորված չլինի։