Իրանի իշխանությունները ցուցարարներին կախաղան...

Իրանի իշխանությունները ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունեն. այս տարբերակը նույնիսկ չի քննարկվում, հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

«Սա ԱՄՆ նախագահին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ», - նշել էԱբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանում ներկայումս  բողոքի ցույցեր չկան, և երկրում հանգստություն է տիրում։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում էին լուրեր, որ ցուցյցի մասնակիցներին պատրաստվում են մահապատժի ենթարկել: