Իրանի իշխանությունները բացատրում են համացանցի...

Դեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Համացանցի ժամանակավոր անջատումը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին», - նշել է Արաղչին։

Հիշեցնենք, որ Իրանում համացանցն անջատվել է հունվարի 8-ին: Որոշ շրջաններում սահմանափակվել է նաև հեռախոսային կապը: