
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հակաօդային պաշտպանության ուժերի տասը զինծառայող զոհվել է իսլամական հանրապետության հյուսիս-արեւմուտքում օդային հարձակումը հետ մղելիս, հաղորդել է իրանական YJC գործակալությունը։ «Արեւմտյան Ադրբեջանի (Ատրպատական) նահանգի ԻՀՊԿ-ն հայտարարել է Ուրմիա քաղաքի վրա Իսրայելի հարձակումը հետ մղելիս զոհված «Համզա» ՀՕՊ երրորդ դիվիզիայի 10 զինվորների անունները»,- նշվել է հաղորդագրությունում։