Իրանի հարավի Հորմոզգանի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել նավթամուղում պայթյունի հետևանքով։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավ-արևմուտքում ընկած Բենդար Խեմիր քաղաքում։ Նշվում է, որ YJC գործակալությունը, վկայակոչելով տեղի նահանգապետին, հայտնում է, որ երկու չարագործները փորձել են անցք բացել նավթամուղում՝ վառելիք գողանալու նպատակով։ Մաքսանենգների գործողությունների հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։
Ներկայում փրկարարները փորձում են մեկուսացնել բռնկումը: