Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունա...

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ իրանական Tasnim լրատվական գործակալությանը հղումով:

«Հանցավոր ռեժիմի (Իսրայելի) կողմնակիցները պետք է իմանան, որ (Իրանի) արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1,500-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքին, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ դիվանագետներ։

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում գտնվող ԻՀՊԿ «Ղոդս» ուժերին պատկանող հրամանատարական կենտրոններին։