Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆֆի հետ և հայտարարել, որ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է Վաշինգտոնի հետ բանակցությունները: Այս մասին հայտնել է իսրայելական Ynet հրատարակությունը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի:
Ynet-ի փոխանցմամբ՝ Ուիթքոֆֆ և Արաղչիի միջև զրույցը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մարտի 19-ին: Աղբյուրը նշել է, որ «Արաղչիի համար կարևոր է եղել ԱՄՆ-ին ցույց տալ Իրանում տիրող կարգը»:
Հաղորդվում է, որ Արաղչին հայտարարել է, որ իբր Խամենեին պատրաստ է պատերազմի արագ ավարտին, բայց Թեհրանի պայմաններով՝ մոտավորապես նույն պայմաններով, որոնք քննարկվել են պատերազմից առաջ Ժնևի բանակցություններում։
Մասնավորապես, Իրանը պատրաստ է քննարկել հարստացված ուրանի արտահանումը Ռուսաստան, բայց պատրաստ չէ ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից։



