Իրանի եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները քննարկել են...

Ռազմատեխնիկական համագործակցության, միջազգային իրադրության վերաբերյալ հարցեր են քննարկել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը եւ  Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Ազիզ Նեսիրզադեն Մոսկվայի միջազգային անվտանգության XI կոնֆերանսի շրջանակում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ում, հայտնել է «Ինտերֆաքսը»։

«Քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության հրատապ հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային իրադրության հարցերի վերաբերյալ»,- ասել են գերատեսչությունում։

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ կողմերը հաստատել են երկխոսությունը խորացնելու եւ պաշտպանական ոլորտում շփումները զարգացնելու մակարդակի բարձրացման տրամադրվածությունը։