Իրանի և եվրաեռյակի միջև շփումներն ու խորհրդակ...

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամկետները դեռ հստակ չեն։ Այս մասին հունիսի 30-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։

«Իրանը լավ դիվանագիտական հարաբերություններ է պահպանում եվրոպական երկրների հետ ու տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է նրանց հետ։ Այս կապակցությամբ երեկ (խմբ․- հունիսի 29-ին) մեր նախագահը բանակցություններ է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Իրանի և եվրաեռյակի միջև շփումներն ու խորհրդակցությունները հստակ հարցերի, այդ թվում և բանակցությունները շարունակելու շուրջ դեռևս շարունակվում են։ Այդ բանակցությունների շարունակման հստակ տարեթիվը դեռ որոշված չէ»,- IRNA-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Բաղաին։ 

Կողմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ Ժնևում, որտեղ «եվրաեռյակի» երկրների արտգործնախարարները հանդիպել էին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին։