ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին: Ինչպես տեղեկացնում է BBC-ին՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դրանք, հավանաբար, կարող են անցկացվել հանգստյան օրերին», - ասել է նա։
Նա նշել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը «շատ մոտ են» համաձայնության հասնելու։
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ հրադադարի երկարաձգում կարող է անհրաժեշտ չլինել։ Սակայն ավելի ուշ նա հավելել է, որ, հնարավոր է, ինքը դիտարկի հրադադարի երկարաձգման հնարավորությունը, եթե որոշի, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված երկշաբաթյա հրադադարին մնացել է 5 օր։



