Իրանի և Ադրբեջանի նախագահները մի քանի բառ են...

Չինաստանում Իրանի և Ադրբեջանի նախագահները մի քանի բառ են փոխանակել Երևանի և Բաքվի համաձայնագրի շուրջ, հայտնում է Tabnak-ը։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում լուսանկարվելու ժամանակ Իրանի նախագահ Փեզեշքիանը հարցրել է Ալիևին. «Դուք հաշտությո՞ւն եք կնքել (Հայաստանի հետ – խմբ.)»:

Ալիևը պատասխանել է՝ «Այո»։

Փեզեշքիանը հավելել է. «Դուք լավ աշխատանք եք կատարել»։